Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կանգնում եմ բանակի կողքին». Սիրուշո

16:50, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
«Կանգնում եմ բանակի կողքին». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:
     Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե՛ երկրին, թե՛ աշխարհին:
     Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, բնականաբար, կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ յուրաքանչյուրս կանցնենք մեր բնականոն կյանքին ու ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով:
     Հուսով եմ, որ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք»:

7438 | 1
Facebook