Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանին ասեք՝ Մարուքյանը ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ա». Էդմոն Մարուքյան

15:45, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
«Փաշինյանին ասեք՝ Մարուքյանը ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ա». Էդմոն Մարուքյան

«Իմ առաջարկը հետևյալն է՝ եկեք բանակին հանգիստ թողեք, մենք՝ քաղաքական գործիչներով գնանք արտահերթ ընտրությունների: Ով ժողովրդի քվեարկությամբ կլինի երկրի ղեկավարը, նա էլ թող զբաղվի բանակի հարցերով»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր երեկվա առաջարկին՝ կրկնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ իշխանությունները երբեք չեն ցանկացել արտահերթ ընտրություններ անցկացնել, որովհետև գիտեն, որ պարտվելու են. «Նրանք ուզում են, որքան հնարավոր է, երկիրն էս ձևով պահել... Գնացե՛ք, Փաշինյանին ասեք՝ Մարուքյանը ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ա, ցրե՛ք խորհրդարանը, գնանք ընտրության: Ինքը պատրաստ ա՞ կոմպրոմիսի գնալ, թե՞ մենակ պատրաստ են Ադրբեջանին կոմպրոմիսի գնալ»:

3087 | 1
Facebook