Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում

12:05, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
Թրամփը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է կրկին մասնակցել նախագահական մրցապայքարին։ Այս մասին հայտարարել է երկրի նախկին ղեկավարը՝ ելույթ ունենալով Օռլանդոյում (Ֆլորիդա նահանգ) քաղաքական գործողությունների պահպանողական համաժողովում։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի գործող առաջնորդ Ջո Բայդենը «որպես վարչակազմի ղեկավար ձախողել է իր գլխավոր խնդիրը՝ ապահովել ամերիկյան օրենքների պահպանումը»:
     Հանրապետականը վստահություն է հայտնել, որ դրա պատճառով «դեմոկրատները ջախջախիչ պարտություն կկրեն միջանկյալ ընտրություններում և 4 տարի հետո միանշանակ կկորցնեն Սպիտակ տունը»:
     «Նրանք արդեն կորցրել են Սպիտակ տունը»,-ասել է նա: -Ո՞վ գիտի, միգուցե ես որոշեմ 3-րդ անգամ հաղթել նրանց»։
     Սա Թրամփի առաջին հրապարակային ելույթն է՝ նախագահի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո:

7913 | 0
Facebook