Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ու Կանադան ծրագրում են համատեղ դիմակայել Ռուսաստանին և Չինաստանին

10:05, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
ԱՄՆ-ն ու Կանադան ծրագրում են համատեղ դիմակայել Ռուսաստանին և Չինաստանին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին խնդրել է մեծացնել պաշտպանության ոլորտի ծախսերը և, մասնավորապես, օգնել արդիականացնել Հյուսիսամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD): Այս մասին գրել է Wall Street Journal-ը։

«ԱՄՆ-ն ու Կանադան ծրագրում են արդիականացնել Արկտիկայում ռազմական արբանյակների և ռադարների ցանցը՝ այնտեղ Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացող ռազմական ներկայությանը դիմակայելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
     Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ համակարգն արդեն հնացած է։ NORAD-ի ունեցած ռադարները նախատեսված չեն ռուսական և չինական նորագույն հրթիռների հետ աշխատելու համար։

7478 | 0
Facebook