Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Սամվել Կարապետյանի մահվան առաջին տարելիցն է

19:35, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
Այսօր Սամվել Կարապետյանի մահվան առաջին տարելիցն է

Այսօր Սամվել Կարապետյանի մահվան առաջին տարելիցն է։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ծնվել էր 1960թ. հուլիսի 30-ին Երևանում։ Արմատներով Տուրուբերան աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանից էր: Կարապետյանը հուշարձանագետ էր, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ։ Տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել էր հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։

Հայտնի էր նաև որպես Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական հուշարձանների և հետքերի ոչնչացման քաղաքականության քննադատ։ Նա պնդել է, որ այդ երկրների իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն: Իր փաստերը 2007 թվականին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Իր հայագիտական գործունեության համար Վրաստանում հայտարարված էր անցանկալի անձ և արգելված էր նրա մուտքն այդ երկիր:

3394 | 0
Facebook