Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, կոլեկտիվ Արևմուտքին». Ստեփան Դանիելյան

20:10, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
«Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, կոլեկտիվ Արևմուտքին». Ստեփան Դանիելյան

Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ առանց Հայաստանի շահը հաշվի առնելու, կատարում է այն, ինչ ասում են, զիջում է ամենն, ինչը հնարավոր ու անհնարին է։ Այս փուլում Դիակի հեռացումը անկանխատեսելի վիճակ կարող է ստեղծել, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունը։
     Դիակը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց սրտի վարչապետն է, որի նմանն այլևս չեն ունենալու։
     Դիակը ձեռնտու է կոլեկտիվ Արևմուտքին, նա Ռուսաստանի հանդեպ «պրովոկատոր այծի» դեր է կատարում ու ցանկացած պահի կարող է կոնֆուզներ ստեղծել ու խառնել խաղաքարտերը։
     Դիակը, երբեմն, անգամ Իրանին է ձեռնտու, «Բոինգ»-ի պատմությունը վկա, քանի Հայաստանում անիշխանություն է, միշտ կարելի է ինչ-որ հարցեր լուծել։
     Սակայն Դիակն ունի մի շատ լուրջ խնդիր, նա Հայաստանում չունի իրական իշխանություն և ցանկացած պահի իրավիճակը կարող է պայթել՝ անկայունություն ստեղծելով մեծ տարածաշրջանում։ Դրա համար ոչ ոք այլևս նրա հետ հույսեր չի կապում։
     Դիակը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է։
     Հ.Գ. Հին Հռոմում նման դեպքերում հրաժեշտի օրգիա էին կազմակերպում, վերջին վառ հիշողությունների համար։ Հիմա իրենց հերթն է»։
     Հուսանք, որ Իմ Քայլի եւ կառավարության անդամներից մեկն ու մեկը, պատմության համար, հետաքրքիր կադրեր կնկարահանի սպասվելիք հրաժեշտի օրգիայից, որտեղ կրքերը բաց կթողնվեն' մեկ է, այլեւս կորցնելու բան չունեն։

3156 | 3
Facebook