Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքական լրատվամիջոցները հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Փաշինյանի հանրահավաքին. WarGonzo

18:40, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
Թուրքական լրատվամիջոցները հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Փաշինյանի հանրահավաքին. WarGonzo

WarGonzo նախագծի ստամբուլյան աղբյուրները հաղորդում են, որ թուրքական լրատվամիջոցները հայտ են ներկայացրել մարտի 1-ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումները լուսաբանելու համար։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է թուրքական TRT ռեսուրսին, որն աշխատում է նաև հարևան Վրաստանի տարածքում։

Առանձին կառավարական կառույցներ համաձայնություն են տվել թուրք լրագրողների ժամանելուն, սակայն այցը պետք է նաև համաձայնեցնել ռուս ուժայինների հետ, ովքեր պատասխանատու են Հայաստանի սահմանի և այլ ստրատեգիական օբյեկտների անվտանգության համար։

Աղբյուրի տվյալներով՝ ռուսական կողմը չի համաձայնեցրել թուրքական լրագրողների այցը Վրաստանի տարածքից։

8546 | 5
Facebook