Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թշնամին քանդում է մեր երկիրը Նիկոլի ձեռքով». Սերժ Սրապիոնյան

16:40, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
«Թշնամին քանդում է մեր երկիրը Նիկոլի ձեռքով». Սերժ Սրապիոնյան

«Ոմանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն անմեղսունակ է, բայց նա շիզոֆրենիայով չի տառապում, դա անթաքույց ատելությունն է հայի նկատմամբ»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով՝ «Փաշինյանին մեր գլխին են բերել մեր դարավոր թշնամիները»:

«Այն երկու տերությունները, թուրանիզմով տառապող, արդեն իրենց ենթակայության տակ է: Բոլորովին չեմ վախենում ասել՝ մեկը Վրաստանն է, որն արդեն ինքնիշխանության կորստի եզրին է, որովհետև, եթե մի երկրի ՀՆԱ-ի կեսից ավելին թուրքական կապիտալն է, դա նշանակում է՝ երկիրը գնում է թուրքացման, Ադրբեջանի մասին ամեն ինչ հայտնի է, և գլխավոր արգելքը, դժբախտաբար, պատմականորեն մնում ենք մենք և մարդիկ Նիկոլի ձեռքով կրակից շագանակներ են հանում: Նրանք քանդում են այս երկիրը Նիկոլի ձեռքով հնարավոր ամեն ինչ անում են հայն ու հայկականը ոչնչացնելու համար, սա միայն իմ համոզմունքը չէ, այլ հայ մտավորականների ճնշող մեծամասնության»,– ասաց նա:

3852 | 2
Facebook