Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա նախապատրաստում է նոր սադրանք». Արփինե Հովհաննիսյան

16:30, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
«Սա նախապատրաստում է նոր սադրանք». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական բայրաքթար նիկոլը ու բանակը` որպես ՀՕՊ
     Մինչ դուք բոլորդ փորձում եք վերլուծել դավաճան ստահակին՝ որպես մարդ, ուզում եք հասկանալ` ինչպես կարող է կիսագրագետ անբարոյական բիոզանգվածը սեփական ժողովրդին տանել բախման, այդ ընթացքում սա նախապատրաստում է նոր սադրանք: Քանզի նա հայ չէ: Նա մարդ չէ: Ադրբեջանաթուրքական տանդեմը շատ լավ բայրաքթար է գտել հայ ժողովրդի դեմ: Սեփական հայկական ծագման բայրաքթար, որը վաղը անդրանիկ քոչարյանների ու մնացած անբարո զանգվածի հետ հերթական անգամ կփորձի շահարկել մարտի 1-ը, իր կազմակերպած մարտի մեկը, կշահարկի հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը, զոհերից մեկի անսկզբունքային եղբոր միջոցով: Սա Չմարդ է, որ գարշելի բաներ անելու է անգամ այն աշխարհից: Բանակը, հայ ազգը պետք է դառնան ՀՕՊ (հակաօդային պաշտպանության համակարգը) թուրքական այս եզակի բայրաքթարը կործանելու համար:
     Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ: Նա մարդու մահը չի հարգում, եթե դա իրենը չէ: Նա միշտ ամեն ինչի հասել է ուրիշ մարդկանց միջոցով ու ուրիշներին զոհելով: Իրեն սատարող օլիգարխները ու որոշ իրավապահներ իրենից ավելի վատն են ու իրենց ժամանակը գալու է:
     Վաղը դրա կողքը կանգնողները Աստծուց են ստանալու իրենց պատիժը` մարդասպանի արյան խրախճանքին մասնակցելու համար: Պատճառը զրո կապ ունի»:

4445 | 1
Facebook