Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լրիվ իրար արժանի եք, նախկին կոռուպցիոներ-թալանչիներ ու ներկա անգործունակներ». Լևոն Գալաստյան

15:15, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
«Լրիվ իրար արժանի եք, նախկին կոռուպցիոներ-թալանչիներ ու ներկա անգործունակներ». Լևոն Գալաստյան

Բնապահպան Լևոն Գալաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասֆալտ անելուց բացի ոչ մի լուրջ պետականաշինական գործի ունակ չես, չես կարողացել արհեստավարժ կառավարիչների թիմ հավաքել, խայտառակ պարտության գլխավոր պատասխանատուներից մեկն ես, մնում է միայն հանրահավաքներով ու երթերով, նախկինների դեմ պայքարի իմիտացիայով և այլ կռուտիտներով մարդկանց զբաղեցնելը։
     Լրիվ իրար արժանի եք, նախկին կոռուպցիոներ-թալանչիներ ու ներկա անգործունակներ, ուղղակի արանքում քաղաքացիներն ու պետությունն են ընկել ճահիճի մեջ»:

2752 | 0
Facebook