Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը». Արփինե Հովհաննիսյան

23:35, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա նյարդերի պայքար է: Ամուր նյարդերի, ինչից առհասարակ չունի անիծյալ կապիտուլյանտը: Դա էր պատճառը, որ ժամեր անց հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը: Չմտածեց, չխորհեց, մի պահ կանգ չառավ, այլ իրեն բնորոշ հիստերիկ ոճով արագ արձագանքեց բունկերից կամ Սևանի ամառանոցից: Հասկանալի է, որ Ա. Սարգսյանը դիմելու է ՍԴ` ակնհայտ հակասահմանադրական որոշման մասով:
     Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը: Հաշված օրեր... Թավիշը վերջանում է` բառի բուն իմաստով:
     Պայքարի ընկերներիս, մեր քաղաքացիներին խնդրում եմ զինվել ամուր նյարդերով, համբերությամբ: Քիչ մնաց...»:

5593 | 2
Facebook