Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գործող իշխանությունն ընկել է իր թակարդը». Արա Զոհրաբյան

23:15, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Գործող իշխանությունն ընկել է իր թակարդը». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմական դրության թակարդը

Ռազմական դրությունը չվերացնելով՝ գործող իշխանությունն ընկել է իր թակարդը:
     «Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

  • Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ.
  • Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՒՄ ԵՆ նաև ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ ԱՅԼ ԶՈՐՔԵՐ են համարվում`

  1. ոստիկանության զորքերը,
  2. սահմանապահ զորքերը,
  3. պետական պահպանության ծառայությունը,
  4. ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները»:
4934 | 2
Facebook