Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղը մի քիչ կուրախանանք, բայց մեր ուրախությունը շատ դառն է». Վազգեն Մանուկյան

20:55, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Վաղը մի քիչ կուրախանանք, բայց մեր ուրախությունը շատ դառն է». Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հավաստիացնում է՝ «ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ»: Այս մասին նա հայտնել է այսօրվա հանրահավաքից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Անդրադառնալով վաղը նախատեսվող և իրենց կողմից կազմակերպվող համերգային ծրագրին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Վաղը էստեղ կհավաքվենք: Սա մեր հաղթանակի հրապարակն է: Դե, մի քիչ կուրախանանք, բայց մեր ուրախությունը շատ դառն է, որովհետև մենք ունենք զոհեր, անհայտ կորածներ, գերիներ: Այսինքն, մեր ցանկացած ուրախությունը պետք ա լինի զուսպ և հայրենասիրական: Ամեն մի հաղթանակ պետք ա նշել, որ հաջորդ քայլն անենք դեպի հաջորդ հաղթանակ»:

7363 | 3
Facebook