Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոստիկանապետի՝ հրաժարականի մասին լուրը կեղծ է». Ալեն Սիմոնյան

20:35, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Ոստիկանապետի՝ հրաժարականի մասին լուրը կեղծ է». Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընկերներ ջան, եթե որևէ հրաժարականի մասին լուրի սկզբնաղբյուրը Մեդիապորտ կոչվող ալիքն է, նշանակում է սուտ է, էլ կարող եք ինձ չհարցնել»:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին գրել է. «Ընկերներ ջան, կարծում եմ՝ այս ժամանակահատվածում պետք է սովորած լինեիք ապատեղեկատվությանը: Ոստիկանապետի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք՝ Mediaport թելեգրամ-ալիքը հայտնել էր, որ ոստիկանապետը հրաժարական է տվել՝ չցանկանալով կատարել Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին ձերբակալելու հրահանգը:

5415 | 0
Facebook