Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր հաղթանակն այնքան մոտ է, որ դուք էլ չեք պատկերացնում». Իշխան Սաղաթելյան

20:30, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Մեր հաղթանակն այնքան մոտ է, որ դուք էլ չեք պատկերացնում». Իշխան Սաղաթելյան

«Ազգ-բանակ-հայրենիք» կարգախոսի ներքո այսօր ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը:

Շարժման նախաձեռնողներից ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղվա ծրագրերի մասին ավելի ուշ կհայտնեն, իսկ երկուշաբթի՝ մարտի 1-ին՝ ժամը 16:00 նախատեսվում է իրականացնել մեծ հանրահավաք:

Նա հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայից տուն չեն գնալու, մինչև Փաշինյանը չտա հրաժարական՝ կոչ անելով հանրահավաքի մասնակիցներին վաղն առավոտյան լինել տարածքում: Միաժամանակ նա հայտնեց, որ իրենք պատրաստվում են գիշերն անցկացնել Բաղրամյան պողոտայում:

«Մեր հաղթանակն այնքան մոտ է, որ դուք էլ չեք պատկերացնում: Մեզ պետք ա մի քիչ համբերություն և հասնելու ենք հաջողության»,- հայտարարեց Սաղաթելյանը:

3238 | 3
Facebook