Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վ. Բալասանյանը չէր կարող Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» գործընթացին մասնակցել». հայտարարություն

19:50, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Վ. Բալասանյանը չէր կարող Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» գործընթացին մասնակցել». հայտարարություն

Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Երբ, դեռևս 2018 թվականին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել՝ բոլորը, կարծես, թերահավատությամբ էին նայում գեներալի խոսքերին: Սակայն ազգադավ ուժերը շատ լավ հասկանալով թե ինչի մասին է ահազանգում Վ. Բալասանյանը, փորձում էին ամեն կերպ մեկուսացնել նրան: Պատահական չէ, որ այդ օրերին, անօրեն հեռացրին նրան Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի պաշտոնից: 2020 թվականի 44-օրյա պատերազմը, ցավոք, հաստատեցին գեներալի խոսքերը և մտահոգությունները: Այսօր ազգադավ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության ղեկին է և բնական է, շարունակում է պայքարել առաջինն իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ: Երեկ ինչ որ լրատվականում տեղեկություն է տարածվել, թե իբր, Վ. Բալասանյանը նույնպես լծվել է ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին: Նույն կենտրոնի նույն ձեռագիրը: Սակայն շատ լավ ճանաչելով Վ. Բալասանյանին, կարող ենք փաստել, որ 90-ականներին հաղթանակ տարած գեներալը, որը 2016 թվականի ապրիլին վերահաստատեց իր փառահեղ ռազմաքաղաքական գործիչ լինելու հանգամանքը՝ չէր կարող Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին մասնակցել: Իսկ, եթե նույնիկ հանդիպել է Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին»:

4568 | 2
Facebook