Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի տարօրինակ թվացող բան ասեմ». Հակոբ Բադալյան

18:45, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Մի տարօրինակ թվացող բան ասեմ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննարկվում է, թե ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջում է, թե ոչ: Դե յուրե, իհարկե, հեղաշրջում չէ: Նույնիսկ դե ֆակտո հեղաշրջում չէ: Բայց, մի տարօրինակ թվացող բան կասեմ: Ընտրվել է առավել վատ տարբերակը, քան, օրինակ, կլիներ բանակի հեղաշրջումը, երբ բարձրագույն հրամկազմը կխլեր իրավիճակը ապաշնորհ քաղաքական ուժերի ձեռքից ու բոլոր կողմերին կասեր՝ դե հերիք եղավ: Բանն այն է, որ ընտրվել է տարբերակ, երբ ԳՇ ղեկավար կազմը կամա, թե ակամա, բանակն է «տվել» քաղաքական կողմերից մեկի ձեռքը, ուղղակի, թե անուղակի: Այսինքն, էստեղ բոլորովին հեղաշրջման փորձ լինել-չլինելու հարց չէ, և դե յուրե կամ դե ֆակտո ստուգաբանությամբ իրավիճակը չի ստանում համարժեք պարզաբանում ու բացատրություն»:

8777 | 3
Facebook