Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության». Արման Բաբաջանյան

17:45, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության». Արման Բաբաջանյան

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հանդիպեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախագահի հետ ծավալուն առանձնազրույցը նվիրված էր մեր հայրենիքի նորագույն պատմության այս աննախադեպ ճգնաժամը հաղթահարելու հեռանկարներին և ելքերին:
     Վստահ եմ՝ նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության, ինքնիշխանության և կայունության:
     Նախագահ Սարգսյանն ամբողջությամբ և խորապես գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվությունը սերունդների առաջ»:

5398 | 1
Facebook