Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյա՛նն է պատասխանատու պատերազմի ու պարտության համար». Սեյրան Օհանյան

16:55, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Նիկոլ Փաշինյա՛նն է պատասխանատու պատերազմի ու պարտության համար». Սեյրան Օհանյան

«Ինչ տիրում է ՀՀ-ում, միանշանակ դավադրության, ապիկար կառավարման արդյունք է, ու ոչ միայն մենք ենք խոսում դրա մասին, այլև՝ մեր հարևանները, աշխարհի առաջատար ուժերը, նույնիսկ մեր թշնամիները»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Վերջին օրերին Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության ասածները խոսում են այն մասին, որ մեզ մոտ գործում է գործակալական շարասյուն, որի վերևում կանգնած է Փաշինյանը: Ես երբևէ անուններ չեմ ձգտել բայց, բայց այսօր համոզվում եմ, որ գործակալական թուրքական շարասյունը ՀՀ-ում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Նա՛ է անձամբ պատասխանատու պատերազմի ու պարտության համար»,- ասաց նախկին նախարարը:

3042 | 2
Facebook