Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա մարդ է, ով ատում էր Արցախը». Նաիրա Զոհրաբյան

16:10, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Նա մարդ է, ով ատում էր Արցախը». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Նիկոլի հիմնական խաղաքարտն ատելությունն է, հային հայի դեմ հանելը: Նա ՀՀ-ում այլևս չունի որևէ հենարան, նրա միակ հենարանը մնացել է չարությունը, մաղձը, ատելությունը: Անտարակույս Նիկոլը համաշխարհային պատմության մեջ մնալու է որպես պոպուլիզմի, դեմագոգիայի, մանիպուլյացիայի հանճար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. «Ճանաչելով Նիկոլին՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նա մարդ է, որ ատում էր Արցախը ու հանձնեց Արցախը: Նա մարդ է, որ չի սիրում Հայաստանը»:

2952 | 1
Facebook