Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ

15:50, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, հանգուցալուծման ուղիների և լարվածության թուլացման վերաբերյալ:

Խորհրդարանականները Հանրապետության նախագահին են ներկայացրել ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից:

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ
2811 | 0
Facebook