Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փոփոխության է ենթարկվել ուսուցչի մրցույթի կարգը». Ժաննա Անդրեասյան

15:25, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Փոփոխության է ենթարկվել ուսուցչի մրցույթի կարգը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոեխնախարարը Ժաննա Անդրեասյանը գրել է. «Փոփոխության է ենթարկվել և պաշտոնապես հրապարակվել է ուսուցչի մրցույթի կարգը։
     Կարևոր փոփոխություններից են.
     Ուսուցչի մրցույթի հայտարարության տեսանկյունից կատարված փոփոխությունները, որոնք թույլ կտան առավել լայն իրազեկել շահառուներին, մասնավորապես, ի տարբերություն նախորդ կարգի, հայտարարությունը պետք է հրապարակվի ոչ միայն Կրթություն շաբաթաթերթում և տեղական մամուլում, այլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի կայքէջերում, կարող է հրապարակվել նաև առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:
     Մրցույթի անցկացման ընթացքում հարցաշարերի և տրվող հարցերի բնույթի հստակեցումը և շեշտադրումը իրավիճակային, մանկավարժական և մեթոդական հարցերի վրա՝ ի տարբերություն գործող կարգի, որով հարցերի բնույթի վերաբերյալ հստակեցումներ չկային։ Մասնավորապես, ամրագրվել է, որ մրցույթն անցկացվում է երկու՝ թեստավորման և հարցազրույցի փուլերով։ Թեստավորման փուլում հարցաշարը պետք է կազմված լինի հետևյալ բաղադրիչներից՝ կրթության բնագավառի օրենսդրություն - 30%, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում - 70%։ Հարցազրույցի փուլում տրվում է 5 հարց, որոնք իրավիճակային են և ուղղված են մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների և հմտությունների բացահայտմանը։

Հստակեցվել և մանրամասն նկարագրվել են գնահատման և բողոքարկման ընթացակարգերը, ինչը թույլ կտա նվազեցնել եղած խնդիրները։ Առավել կանոնակարգվել են նաև այլ գործընթացները և ժամկետները»։

3889 | 1
Facebook