Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրկնակի վրաերթ` «Երևան սիթի»-ի դիմաց․ կա զոհ և վիրավոր

12:10, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
Կրկնակի վրաերթ` «Երևան սիթի»-ի դիմաց․ կա զոհ և վիրավոր

Այսօր՝ փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևանի բնակիչ` 55-ամյա Արմեն Ա-ն իր վարած Honda մակնիշի 66 AA 678 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում` «Երևան Սիթիի» դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտները հայտնվել են հանդիպակաց երթևեկելի գոտում. նրանցից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել Թալին քաղաքի բնակիչ` 23-ամյա Արիստակես Գ-ի վարած Mercedes մակնիշի 77 TG 707 համարանիշի ավտոմեքենայի կողմից։

Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

10221 | 0
Facebook