Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընդդիմադիրները երկրորդ գիշերն են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ. #РИАНовости-ի անդրադարձը

11:00, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
Ընդդիմադիրները երկրորդ գիշերն են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ. #РИАНовости-ի անդրադարձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երկրորդ գիշերն են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ, գրում է РИА Новости-ն: Վրանային ճամբարում գիշերել է երկու, երեք տասնյակ մարդ: Նրանք հայտնել են, որ գիշերը խաղաղ է անցել, խարույկ են վառել՝ տաքանալու համար, իսկ առավոտից զբաղված են տարածքի մաքրությամբ: Նույն վայրում (ժամը 15:00) այսօր նաև հանրահավաք է նախատեսված:

Իրավապահները հսկողություն են իրականացնում Ազգային ժողովի շենքի տարածքում, հավելում է լրատվամիջոցը:

4523 | 1
Facebook