Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ միամիտ, խաբված ժողովուրդն արեց մի քայլ, որի տակից բոլորս, ծանր գին վճարելով, փորձում ենք դուրս գալ»․ Արմեն Աշոտյան

00:30, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Իմ միամիտ, խաբված ժողովուրդն արեց մի քայլ, որի տակից բոլորս, ծանր գին վճարելով, փորձում ենք դուրս գալ»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս պահին պատեհ չի համարում խոսել այն մասին, թե ինչու ԳՇ-ն ավելի վաղ հանդես չէր եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ։
     «Կարծում եմ՝ ժամանակը չէ այսօր մունաթ գալ և փորձել հասկանալ, թե ով շուտ մտավ պայքարի մեջ, ով՝ ուշ, ով՝ երբ տեսավ, որ այս մարդը, որ սոսնձված է վարչապետի աթոռին, դավադիր կապիտուլյանտ է, ով տեսավ ի սկզբանե, որ նա Հայաստանի և հայ ժողովրդի հետ որևէ առնչություն չունի․․․ Մենք՝ հանրապետականներս, 2018 թվականի ապրիլից դա գիտեինք, բարձրաձայնում էինք, որ սրան իշխանություն տալ չի կարելի, և, ցավոք սրտի, իմ միամիտ, խաբված ժողովուրդն արեց այն քայլը, որի տակից բոլորս, այսօր շատ ծանր գին վճարելով, փորձում ենք դուրս գալ»,- ասաց Աշոտյանը։

5851 | 3
Facebook