Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շախմատի դպրոցների թիվը վերջին տարիներին չի նվազել»․ Երևանի փոխքաղաքապետ

00:05, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Շախմատի դպրոցների թիվը վերջին տարիներին չի նվազել»․ Երևանի փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակում են գործել համայնքային շախմատի դպրոցներ: Դրանց թիվը վերջին տարիներին չի նվազել: Ավելին` Երևանի շախմատի ֆեդերացիայի առաջարկով և համագործակցությամբ նախատեսվում է նաև հիմնել Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոց, որի նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում»:

Հիշեցնենք՝ շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ներկայացնելով շախմատի ոլորտում առկա խնդիրները։

«Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը»,- գրել էր Արոնյանը։

3604 | 0
Facebook