Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայրենիքի փրկության շարժում»-ը վաղը կրկին հանրահավաք կհրավիրի

20:45, ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ.
«Հայրենիքի փրկության շարժում»-ը վաղը կրկին հանրահավաք կհրավիրի

«Հայրենիքի փրկության շարժում»-ը տեղեկացնում է. «Վաղը՝ փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։
     Միացե՛ք։ Մեր պայքարն ամեն օր նոր թափ է հավաքում։ Ամեն օր մեր պահանջին են միանում նորանոր քաղաքացիներ, զինվորականներ, մտավորականներ, կազմակերպություններ ու կառույցներ։
     Մեր պահանջն այլընտրանք չունի։ Դավաճան ու ապիկար իշխանությունը վաղ թե ուշ կհեռանա, և մենք կփրկենք ու կվերակառուցենք մեր Հայրենիքը»։

2537 | 2
Facebook