Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանն ընդամենը խամաճիկ է․ պայմանավորվածություններ կան»․ Կարպիս Փաշոյան

02:05, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Նիկոլ Փաշինյանն ընդամենը խամաճիկ է․ պայմանավորվածություններ կան»․ Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ներկաների և նախկինների պայքար արդեն վաղուց գոյություն չունի։ Իրական կոնֆլիկտը անկախության կողմնակիցների և հակառակորդների միջև է։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ընդամենը խամաճիկ է, որը շարունակում է պաշտոնավարել Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա կոնսենսուսի շնորհիվ։ Հենց այդ կոնսենսուսը խաթարվի, նա անմիջապես դուրս կշպրտվի կառավարության շենքից։
     Կոնկրետ ուժային կենտրոնների դիտանկյունից իմաստ չկա Փաշինյանին փոխարինել մեկ ուրիշով և զրոյից բացատրել իրերի դասավորությունն ու կարգը։ 2․5 տարում հազիվ նրան են բացատրել, այն էլ ամեն ինչ ոչնչացնելու, Ղարաբաղը կորցնելու և հազարավոր տղաներին մսաղացը լցնելու գնով։ Պայմանավորվածություններ կան»։

6421 | 2
Facebook