Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը

19:45, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
Լավրովը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հեռախոսով քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը՝ հայտարարելով, որ Մոսկվան ակնկալում է իրավիճակի խաղաղ կարգավորում, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցը կայացել է փետրվարի 25-ին։ Նշվում է, որ Այվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանում վերջին զարգացումների մասին:

«Ռուսական կողմից ընդգծվել է, որ իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ, ակնկալում ենք, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

9855 | 0
Facebook