Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում մեկնարկելու է հանրահավաք՝ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով»․ Գեղամ Մանուկյան

16:25, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
Կապանում մեկնարկելու է հանրահավաք՝ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով»․ Գեղամ Մանուկյան

«Նոր տեղեկացրին Սյունիք մարզից, որ Կապանում քիչ անց մեկնարկելու է հանրահավաք՝ ի պաշտպանություն նույն կարգախոսի, որ հնչում է ողջ երկրով մեկ՝ «Առանց Նիկոլ Հայաստան»»,- Ազատության հրապարակից հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

«Այսօր խելագար հողատուն առաջին պահին, երբ լսել է Հայոց բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարության մասին, ինչպես միշտ ցնցվել է և ուղիղ եթերում սպառնացել, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին էլ ազատել է աշխատանքից, բայց քիչ անց հայտնի դարձավ, որ նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ ազատման հարամանագիր Արմեն Սարգսյանը չի ստորագրել»,- նշեց Մանուկյանը։

2494 | 0
Facebook