Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում»․ Չավուշօղլու

15:55, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
«Մենք դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում»․ Չավուշօղլու

Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Աշխարհում որտեղ էլ, որ հեղաշրջում տեղի ունենա, մենք այն դատապարտում ենք։ Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք այս փորձը (Հայաստանում)։ Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է։ Ոչ միայն բանակի միջոցով կառավարության տապալումը, այլ նույնիսկ նրա կողմից կոչն անընդունելի է»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում։

Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանը տեղեկացրել է, որ պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

10433 | 1
Facebook