Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

15:00, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։

Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր և դավաճան քայլերի։

Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։

Կոչ ենք անում.

. Մեր անդամներին և համակիրներին այսօր՝ ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում։

. Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն և քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։

. Ուժային կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները և հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»։

4592 | 0
Facebook