Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԼՀԿ-ն հայտարարություն է տարածել

14:20, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
ԼՀԿ-ն հայտարարություն է տարածել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունը. «Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։
     Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։

Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ տանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։ Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է»:

5458 | 0
Facebook