Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

14:35, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

Տագնապով հետևում ենք Հայաստանում տիրող իրավիճակին, սակայն տեղի ունեցածը համարում ենք երկրի ներքին գործը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը։ Մենք դա բացառապես Հայաստանի ներքին գործն ենք համարում։ Հայաստանը Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակիցն է»,- հայտարարել Է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները:

Հիշեցնենք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի օրը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փաշինյանը տեղեկացրել է, որ զինված ուժերի կողմից՝ իր հրաժարականի պահանջից հետո պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

6415 | 0
Facebook