Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է համարել»․ ռուսական ԶԼՄ-ներ

15:35, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
«Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է համարել»․ ռուսական ԶԼՄ-ներ

Ռուսական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին։
     ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջի մասին գլխավոր շտաբի հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը:

«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ։ Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ։ Առաջիկայում ուղիղ եթերում կդիմեմ հանրությանը»,-մեջբերվել է Փաշինյանի խոսքը։

Ավելի վաղ զինվորականները հայտարարել էին, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

Դա տեղի է ունեցել, երբ աշխատանքից ազատվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, գրում է РБК-ն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, երբ զինվորականները կառավարությունից պահանջել են հրաժարական տալ: Այս մասին գրել է РТ-ն։

4535 | 0
Facebook