Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում». ՄԻՊ

15:10, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
«Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում». ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում: Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:

Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»:

1598 | 0
Facebook