Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 282 և մահվան 4 նոր դեպք

11:10, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 282 և մահվան 4 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Փետրվարի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171227 դեպք, որոնցից 162984-ը՝ առողջացած, 3179-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4255 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 716682 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 467 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 809 է»:

2182 | 0
Facebook