Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընդդիմությունը որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի զինանոցից. «Հրապարակ»

09:35, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
Ընդդիմությունը որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի զինանոցից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ընդդիմությունը որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի զինանոցից․ երեկ մի խումբ ընդդիմադիրներ մտան երկու բուհ։ Ընդ որում, այն բուհերը, որտեղ քայլերթով Երևան հասած Նիկոլ Փաշինյանը մտնում էր 2018 թվականին․ Տնտեսագիտական համալսարան և Երևանի պետական համալսարան։ Ակցիաներին, իհարկե, ոստիկանությունը խոչընդոտում էր՝ 2018 թվականի իրավիճակը չէր։ Եվ ոչ էլ դրանք շարունակություն ունեցան՝ փողոցներ փակելու, գիշերները հրապարակում քնելու, շուրջօրյա բողոքի ակցիաների տեսքով։ Բայց այսօր պայքարողները նոր-նոր են յուրացնում այս գործելաոճը, և հնարավոր է մի կես տարուց նույնքան հմտորեն հեղափոխություն անեն, ինչպես ժամանակին արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կողքին ունենալով հազիվ մի քանի հարյուր աջակից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4320 | 0
Facebook