Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Mercedes-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյանը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

09:20, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
Mercedes-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյանը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Փետրվարի 25-ին՝ ժամը 00։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցումի երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:

Փրկարարները Մ. Դ-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

8740 | 0
Facebook