Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իր մորթին փրկելու համար խնդիրներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում». Գագիկ Համբարյան

23:20, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ.
«Իր մորթին փրկելու համար խնդիրներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսօր «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանի հայտարարությունները մեկ նպատակ ունեն՝ «մեղավորներ փնտրել, պատերազմում պարտություն կրելն այդ մեղավորների վրա բարդել»:

«Սա թույլ անձի հոգեբանություն է, և Նիկոլ Փաշինյանը չի վարանում իր այդ անբարոյական քաղաքականությունն իրականացնել, հիմա էլ առանց ամոթի՝ ցուցադրում է ոչ միայն իր տգիտությունը, այլ նաև փորձեր է կատարում՝ իր մորթին փրկելու համար խնդիրներ ստեղծել հայ-ռուսական հարաբերությունների առումով: Նախ՝ սկսենք նրանից, որ «Իսկանդերը» 80-ականների զենք չէ, այն 2006 թ. է սկսել արտադրվել, և 2006 թվականից էլ արդեն ռուսական բանակը սկսել է զինվել «Իսկանդերներով»: Երկրորդ՝ ինչ վերաբերում է «Իսկանդերի» կրակել-չկրակելուն, կամ 10 տոկոսով կրակելուն, սա աբսուրդի ժանրից է, և ես չգիտեմ՝ ինչ է նշանակում՝ 10 տոկոսով է կրակել, կամ ինչ է նշանակում՝ նախկինները թող պատասխանեն»,- ասել է քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իր մորթին փրկելու համար՝ խնդիրներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում». Գագիկ Համբարյան
3469 | 0
Facebook