Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր Հայաստանի պետականության դեմ». Արտակ Զաքարյան

23:00, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ.
«Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր Հայաստանի պետականության դեմ». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին:
     «Այս կապիտուլյանտն այնքան սիրեց Արցախը, որը Արցախի 70 տոկոսն այլևս մերը չէ։ Սիրելով Արցախը՝ խեղդեցին ինքն ու իր թիմը։ Ինչ վերաբերում է «Իսկանդերի» հրթիռի 10 տոկոսով պայթելուն, ապա դա անհավանականության տեսությունից է։ Ենթադրենք՝ մեկ հրթիռը պայթեց 10 տոկոսով, և այդ մեկ հրթիռի հետ ինչ-որ մի բան այն չի եղել, իսկ մյուս հրթիռների հետ ի՞նչ է եղել»,- ասել է պաշտպանության նախկին փոխնախարարը։

Շարունակելով «Իսկանդերի» հրթիռի 10 տոկոսով պայթելու մասին Փաշինյանի ասածի և իրականության միջև կապ գտնելու թեման, Արտակ Զաքարյանը նշել է, որ Փաշինյանի ասածը մեկ բառով բնորոշում է սուտ, հետևապես պետք չէ փորձել իրականության հետ աղերսներ գտնել. «Բացի այդ, այս հարցն ի՞նչ կապ ուներ Սերժ Սարգսյանի ասածի հետ. նախագահը հարցնում է՝ ինչո՞ւ ճիշտ ժամանակին, ճիշտ կուտակումների դեպքում չի կիրառվել այս զինատեսակը, այնպես որ՝ Փաշինյանի երեկվա ասածը հերթական անգամ ուղղված էր Հայաստանի պետականության դեմ։ Այս կապիտուլյանտը դարձավ ռուսական ամենակարևոր զինատեսակներից մեկի քննադատը, չերաշխավորողը, վատ կարծիք տվողը»,- ասել է Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր Հայաստանի պետականության դեմ». Արտակ Զաքարյան
2863 | 0
Facebook