Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊԵԿ նախագահը՝ 600 դոլարով գնված զրահաբաճկոնների լուրերի վերաբերյալ

13:40, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ.
ՊԵԿ նախագահը՝ 600 դոլարով գնված զրահաբաճկոնների լուրերի վերաբերյալ

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հարցին, ըստ որի Կառավարությունը 600 դոլարով զրահաբաճկոններ է գնել, ասաց․ «Զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպվում են համապատասխան ընթացակարգով, որը իրենից գաղտնիություն է ենթադրում, և ես այս հարցին հանրային մակարդակով չեմ կարող անդրադառնալ»։

Հարցին, թե արդյոք քննություն սկսվել է, քանի որ, ըստ Սարգսյանի հայտարարության, կոռուպցիոն ռիսկեր կան, Հովհաննիսյանը պատասխանեց․

«Ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել և որևէ քննություն սկսելու հիմքեր չենք արձանագրել»։

Ճշգրտող հարցին, թե, այնուամենայնիվ, ՊԵԿ-ը տեղեկություն ունի՞ նման գնումի վերաբերյալ, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ո՛չ, ՊԵԿ-ը այդպիսի տեղեկություն չունի»։

4215 | 0
Facebook