Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 273 և մահվան 4 նոր դեպք

11:10, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 273 և մահվան 4 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170945 դեպք, որոնցից 162517-ը՝ առողջացած, 3175-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 713194 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2993 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 188 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 808 է»:

2187 | 0
Facebook