Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մասքը 1 օրում 15 միլիարդ դոլար է կորցրել

12:25, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ.
Մասքը 1 օրում 15 միլիարդ դոլար է կորցրել

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքն անցած օրվա ընթացքում ավելի քան 15 միլիարդ դոլար է կորցրել՝ Tesla-ի բաժնետոմսերի արժեզրկման պատճառով:

Նա այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ։ Այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները։ Պարբերականի տվյալներով՝ Մասքը կորցրել է 15,2 միլիարդ դոլար։ Նրա կարողությունը գնահատվում է 183 միլիարդ դոլար։
     Փետրվարի 22-ին Tesla-ի բաժնետոմսերի արժեքները նվազել են 8,55%-ով՝ մինչև 714,5 դոլար:
     Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կրկին վերադարձել է առաջին հորիզոնական՝ չնայած նրան, որ նրա կարողությունը կրճատվել է 3,73 միլիարդով՝ մինչև 186 միլիարդ։ Նրա ընկերության բաժնետոմսերն էժանացել են 2,13%-ով՝ մինչև 3180,74 դոլար:

9257 | 0
Facebook