Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է». վարչապետ

22:30, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է». վարչապետ

Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է, այսօր տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիշեցնեմ, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»,- ասել է վարչապետը:

Հարցին՝ այսինքն՝ ավելի մեծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, հանքը կբացվի, վարչապետը պատասխանել է. «Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է»:

3652 | 0
Facebook