Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կա՞ արդյոք Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ». վարչապետի պատասխանը

21:45, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Կա՞ արդյոք Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ». վարչապետի պատասխանը

«Ներքաղաքական ճգնաժամ ասելով պետք է հասկանանք դրա պարամետրերը: Կա Կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, որոնք կայուն են: Իհարկե, ետպատերազմական շրջանում Հայաստանում շատ հարցեր են ծագել և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ: Կառավարությունը գիտակցում է իր պարտավորութունն՝ այդ պատասխանները գտնելու հարցում»,- պատասխանելով ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ հարցին, ասաց Փաշինյանը: «Դուք գիտեք, որ նախորդ տարեվերջին ես հանդես եկա առաջարկով՝ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2021-ին: Բայց այդ առաջարկը մերժվեց և ակնհայտ էր, որ եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ որպես լարվածությունը պարպելու գործիք, ապա որոշ ուժերի համար ուղիղ հակառակն է: Նրանք խորհրդարանական ընտրությունների՝ իրենց կողմից մերժված հնարավորությունը մտադիր են օգտագործել՝ որպես ռադիկալ գործողությունների հարթակ: Արդյունքում Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, դրա արդյունքում, մեծ հավանականությամբ, կահագնանան արտաքին հետևանքները: Այս ամեն ինչի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Այս է պատճառը, որ մենք մինչև հունիս կհետևենք ճանապարհային քարտեզին»:

4324 | 0
Facebook