Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը»․ Ալիև

21:40, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատումից կախված կլինի երկարաժամկետ խաղաղության հաստատումը:
     «Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը, փաստացի նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում և աշխարհում։ Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծապես կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճիշտ գնահատումից»,-ասել է երկրի ղեկավարը՝ Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի համանախագահ, եգիպտացի գիտնական և քաղաքական գործիչ Իսմայիլ Սերագելդինի հետ տեսակապի ժամանակ:
     Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն «այսօր իսկապես պատրաստակամություն է ցուցաբերում փակել թշնամանքի, ատելության և դիմակայության էջը և ապագա կառուցել տարածաշրջանի համար»:
     «Կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք բոլորս՝ կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները, գնահատենք նոր իրողությունները և ծրագրենք մեր քայլերը՝ ուշադրությունը կենտրոնացնելու խաղաղության պայմաններում համագործակցության և համակեցության դրական հնարավորությունների վրա»,-ընդգծել Է Ադրբեջանի նախագահը։
     Նա նշել է, որ տարածաշրջանում երկար տարիների սպասումից հետո խաղաղություն է հաստատվել, և այն պետք է լինի երկարաժամկետ։

9544 | 0
Facebook