Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կոմունիկացիաների բացման հարցում բոլորն են շահագրգիռ». վարչապետ

21:25, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Կոմունիկացիաների բացման հարցում բոլորն են շահագրգիռ». վարչապետ

Կոմունիկացիաների բացման թեմայի վեաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում մասնավորապես ասաց, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: «Այն կբերի նաև որոշակի տնտեսական օգուտներ, կփոխի մեր տարածաշրջանի ու Հայաստանի տնտեսական դիմագիծն ու պոտենցիալը: Այդտեղ կան, իհարկե մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն»,- մանրամասնեց նա:
     Ըստ Փաշինյանի, այս հարցում բոլորն են շահագրգիռ՝ Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան: Վերջում նա նշեց նաև Հայաստանի Հանրապետությունը: «Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը մյուսների շահագրգռության հետ ունի ընդհանրություններ ու տարաձայնություններ»,- շեշտեց Փաշինյանը:

3026 | 0
Facebook