Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդպես էլ չենք ձերբազատվում երևակայական աշխարհընկալումով ապրելուց». Համլետ Պետրոսյան

20:50, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Այդպես էլ չենք ձերբազատվում երևակայական աշխարհընկալումով ապրելուց». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդպես էլ չենք ձերբազատվում երևակայական աշխարհընկալումով ապրելուց: Նորից նույն կոչերն ու իմաստակությունները, նույն անկազմակերպվածությունն ու փնթիությունը, նպատակների և դրանց ուղղված ջանքերի անորոշութունն ու ինքնահոսը, ռեալ սպառնալիքների անտեսումն ու եսական-նեղմիտ կրքերի բորբոքումը: Այս ամենը ես ցավոք տեսնում և զգում եմ նաև իմ մասնագիտական ասպարեզում, ուր անձնական ցուցամոլությունը, մանր վրեժխնդրությունն ու պոռոտախոսությունը համարյա տեղ չեն թողնում լուրջ հետազոտական դիսկուրս ձևավորելուն:
     Նորից մտածում եմ, որ ավելի լավ է միայնակ տքնել, քան փորձել թիմ ու հանրույթ կազմակերպել»:

2743 | 0
Facebook