Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչ-որ ֆե՞յք եք ման գալիս, դավաճա՞ն, պառակտի՞չ եք փնտրում՝ հասցեն նույնն է»․ Իշխան Սաղաթելյան

20:30, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Ինչ-որ ֆե՞յք եք ման գալիս, դավաճա՞ն, պառակտի՞չ եք փնտրում՝ հասցեն նույնն է»․ Իշխան Սաղաթելյան

Հասնելով ԱԱԾ շենքի մոտ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Դուք վերջին շրջանում ֆեյք եք ման գալիս։ Մեր երկրում կա մեկ գլխավոր գերագույն ֆեյք, որը ցերեկները լինում է Կառավարության առաջին մասնաշենքում, երեկոները՝ Կառավարության ամառանոցում, գնացե՛ք նրա հետևից։ Ինչ-որ դավաճա՞ն եք փնտրում, պառակտի՞չ եք փնտրում՝ հասցեն նույնն ա։ Մտածում եք մեր երկրի անվտանգության մասին՝ պետք է չեզոքացնեք մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքին՝ Նիկոլ Փաշինյանին»,- հայտարարեց Սաղաթելյանը։

1857 | 1
Facebook